ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը ցույց տվեց ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, Կիեւի եւ Վաշինգտոնի միջեւ վստահությունն ու արդյունավետ համակարգումը: Այս մասին Կիեւում Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ըստ ЛІГА.net-ի, Պորոշենկոն եւ Քերրին մանրամասն քննարկել են Դոնբասում եւ Ղրիմում տիրող իրադրությունը: «Լիարժեք ըմբռնում կա այն մասին, որ Ռուսաստանն ու նրա կողմից աջակցություն վայելող զինյալները պատասխանատու են Դոնբասի խաղա գործընթացի ձգձգման համար: Մենք՝ ուկրաինացիներս, հավատարիմ են Մինսկի համաձայնությունների իրականացմանը, որոնք Դոնբասում խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզ ենք համարում»,- նշել է Պորոշենկոն:
Քերրիին իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակին եւ պահանջում Մինսկի համաձայնությունների լիարժեք իրականացում. իրական հրադադար, գերիների ազատ արձակում, զինված ուժերի եւ տեխնիկայի դուրսբերում:
«Եթե Ռուսաստանը չկատարի լարվածության թուլացման իր պարտավորությունները, պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: Նույնը նաեւ Ղրիմի պարագայում»,- ընդգծել է նա:
Ամերիկացի պաշտոնյան եւս մեկ անգամ ընդգծել է, որ «ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի կողմից ուկրաինական թերակղզու բռնակցումը»:





























