Ուկրաինայի Գերագույն ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Ձեռնամարտի են բռնվել պատգամավորներ Սերգեյ Պաշինսկին եւ Սերգեյ Վլասենկոն:
Վիճաբանությունը, իբր, սկսվել է այն բանից հետո, երբ Վլասենկոն վիրավորել է «Ժողովրդական ճակատ»-ից պատգամավոր Տատյանա Չոռնովոլին:
«Վիճաբանողներին բաժանելու համար խառնվել են պատգամավորներ Սավչենկոն եւ Բոնդարը: Վլասենկոն պատճառը չի բացատրել՝ ասելով, որ որոշ պատգամավորներ պետք է ստուգվեն: Իսկ ժամանակին Սերգեյ Պաշինսկին Վնասենկոյի գույքը պաշտպանում էր Օկունսկիից»,- Facebook-ում գրել է լրագրող Տատյանա Նիկոլաենկոն:




























