Մարդու իրավունքների խախտումների պատրվակով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ պաշտոնատար այլ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն: Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Ըստ AP-ի, Պհենյանում կարծում են, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները «կեղծիք են եւ հորինվածք»:

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Կիմ Չեն Ընի եւ ավելի քան մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: