Brexit-ը չի փոխել Մեծ Բրիտանիայի դիրքերը ՆԱՏՕ-ում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը Վարշավայում Դաշինքի գագաթաժողովին իր ելույթի ժամանակ:
Չնայած Brexit–ը կփոխի Միացյալ Թագավորության ու ԵՄ-ի հարաբերությունները, բայց աայն չի փոխի Մեծ Բրիտանիայի առաջատար դիրքերը ՆԱՏՕ-ում»,- նշել է Սթոլթենբերգը: ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի միասնությունն ու համագործակցությունը կարեւոր են, ինչպես երբեք: Այս անկայուն ժամանակներում մեր գործընկերությունն առավել կարեւոր նշանակություն է ստանում, համարում է նա:
«Այս գագաթաժողովի ընթացքում մենք մեր համագործակցությունը նոր մակարդակ կբարձրացնենք, որպեսզի դիմակայենք հիբրիդային սպառնալիքներին ու կարողանանք լուծել անվտանգության խնդիրները Միջերկրական ու Էգեյան ծովերում:
Մոտ 70 տարի ՆԱՏՕ-ն օգնել է պահպանել խաղաղությունը Եվրոպայում: վերջին տարիներին աշխարհը դրամատիկ փոխվում է, ու մենք էլ ենք փոխվում դրա հետ մեկտեղ: Բայց մենք չենք փոխի Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի միջեւ անքակտելի կապը, որի վրա խարսխված է մեր դաշինքը: Մենք առաջվա պես վճռական ենք տրամադրված՝ պաշտպանել իրար հանուն մեր ընդհանուր արժեքների, խաղաղության ու ապագա սերունդների անվտանգության»,- ամփոփել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:





























