Վատիկանի տրիբունալը Պապի քարտուղարությունից գաղտնի փաստաթղթերի գողանալու աղմկահարույց  գործով դատավճիռ է կայացրել։ Տեղական լրատվամիջոցներում այդ գործընթացը ստացել է «Վատիլիքս 2» անվանումը։ Նախկինում նման գաղտնի ինֆորմացիայի արտահոսք էր տեղի ունեցել, երբ հրապարակվել էր Բենեդիկտոս 16-րդ Պապի նամակագրությունը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Գործով մեղադրյալներ էին Սուրբ Աթոռի վարչատնտեսական կառուցվածքի ռազմավարության եւ մշտադիտարկման հանձնաժողովի նախկին ղեկավար Անխել Լուսիո Վալիեխո Բալդան, նրա նախկին օգնական Ֆրանչեսկա Իմմակոլատա Շաուքին, ինչպես նաեւ 2 իտալացի լրագրողներ Ջանլուիջի Նոցցին եւ Էմիլիանո Ֆիտիպալդին, որոնք նյութերը հրապարակել էին իրենց աղմկոտ գրքերում։

Արդյունքում հոգեւորականին մեղավոր էին ճանաչել եւ 18 ամսվա ազատազրկման դատապարտել, իսկ նրա համախոհ Շաուքիին ազատազրկել են 9 ամսով։