ՌԴ-ում ուշադիր հետեւում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ հույս ունեն, որ առողջ դատողությունը կհաղթանակի: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

«Իհարկե, մենք փորձում ենք նաեւ ռացիոնալ հատիկներ փնտրել, որոնք հեշտորեն երեւում են, օրինակ պարոն Սթոլթենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի) դատողություններում շփումները պահպանելու անհրաժեշտության, Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիքի բացակայության եւ այլնի մասին,-հայտնել է նա լրագրողներին: Այստեղ մենք հույս ունենք, որ առողջ դատողությունն այնուամենայնիվ կհաղթանակի»,-հայտնել է Պեսկովը: