Եվրոպայի արեւելքում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը, նաեւ զսպման ծրագիրը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատասխանն են: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վարշավայում Դաշինքի գագաթաժողովին, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Նրա խոսքով «Այն ամենը, ինչ մենք անում ենք, Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատասխանն է: Մինչեւ 2014-ը մենք չէինք ընդլայնում մեր ներկայությունը արեւելյան թեւում, չէինք ավելացնում արձագանքման ուժերի քանակը: Սա լիովին համաչափ պատասխան է ու համապատասխանում է բոլոր միջազգային պարտավորություններին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել իրենց ներկայությունն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Լեհաստանում ու ռոտացիայի սկզբունքով երկրներից յուրաքանչյուրում բազմազգ գումարտակ տեղակայել: Նա նշել է, որ ՌԴ-ն օգտագործում է ուժ ինքնիշխան պետության դեմ ու այդ պատճառով ենք «մենք ցանկանում ավելացնել ներկայությունը ՆԱՏՕ արեւելյան սահմաններին»: