Fitch վարկանիշային գործակալությունը 2016-ի առաջին կիսամյակի արդյունքներով իջեցրել է 14 երկրների՝ այդ թվում Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի վարկանիշը, ինչը ռեկորդ է գործակալության համար:

Պատճառը նավթի նվազող գներն են, դոլարի ամրապնդվող դիրքերը ու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, հայտնում է Financial Times–ը: Հիմնականում նվազել է մերձավորարեւելյան ու աֆրիկյան երկրների վարկանիշը, որոնց տնտեսությունները կախում ունեն նավթի գներից:

Հոդվածում նշվում է, որ այս տարի S&P գործակալությունը նույնպես նվազեցրել է 16 երկրների վարկանիշ, որոնցից մեկը դարձյալ Ադրբեջանն է: