Սան Դիեգոյում անտունների սերիական սպանության գործով ձերբակալվել է  36-ամյա Էնթոնի Ալեքսանդր Պադջետը (Anthony Alexander Padgett): Այս պահին տղամարդն ինչ կարգավիճակ ունի դատական գործում:

Անտունների դաժան սպանությունները սկսվել են հուլիսի 3-ին: Երկու մարդ սպանվել է. մեկին կրակն են նետել, մյուսին այրել են: Եվս երկուսը հիվանդանոցում են` կրիտիկական վիճակում. մեկին դարձյալ ծեծել են, երկրորդին` այրել:   Առաջին երեք հարձակումը տեղի են ունեցել ընդամենը հուլիսի 3-ի ընթացքում: Չորրորդ դրվագը տեղի է ունեցել հուլիսի  6-ին մոտավորապես հուլիսի 5-ի գիշերը: Վերջին զոհին գտել են գետնին ընկած` դաշնային դատարանի շենքի մոտ, ամբողջ մարմինն այրվածքներով պատված: