Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) իշխանությունները նախատեսել են մինչեւ 2021 թվականը գործարկել աշխարհում ամենահզոր մարտկոցը, գրում է Scientific American-ը:

Մարտկոցն իրենից կներկայացնի 18 հազար լիթիումաիոնային մատկոցների զանգված, որոնք ի վիճակի են չորս ժամ շարունակ 100 մեգավատտ տալ: Նախատեսված է դա կառուցել Լոնգ-Բիչում` Լոս Անջելեսից դեպի հարավ:   

Մարտկոցի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնան քամու էլեկտրակայանները, որոնք գիշերն են աշխատում: Հսկայական մարտկոցի ստեղծողները ամերիկյան  Southern California Edison եւ AES ընկերություններն են: Մարտկոցն ի վիճակի է նվազեցնել Լոս Անջելեսի գազային էլեկտրակայանների ծայրակետային ծանրաբեռնվածությունը, որը բաժին է ընկնում օրվա երկրորդ կեսին: