Էստոնիան խնդրել է երկրում ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորք եւ ռազմական տեխնիկա տեղակայել ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին: Այդ մասին Washington Post-ի հոդվածում գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդը:  

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն նախատեսել է Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում դիվանագիտական չորս գումարտակ տեղակայել ռուսական ագրեսիայի զսպման համար: «Մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի մարտական գումարտակների հետ երկրում ռազմական տեխնիկա կտեղակայվի, որը թույլ կտա արագ արձագանքել Ռուսաստանի կողմից Էստոնիայի եւ Բալթյան այլ երկրների հասցեին ցանկացած մարտահրավերի,-նշել է նա: Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի նոր գումարտակի տեղակայումը եւ հույս ունենք, որ նրանց եւ մեր կողքին նաեւ ԱՄՆ-ի կանոնավոր ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության զորք կլինի»: Սակայն նա զգուշացրել է, որ այդ միջոցները կարող են բավարար չլինել եւ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մեջ «նոր շունչ փչել»:

Կալյուրանդը նաեւ քննադատությամբ է հանդես եկել եվրոպական քաղաքական այն  գործիչների հասցեին, որոնք կոչ են անում Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման, չնայած նրա ագրեսիվ քաղաքականությանը, հայտնում է Ամերիկայի Ձայնը: