ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համատեղ հռչակագիր են ստորագրել Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Այն ստորագրել են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոմալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
Հռչակագրում նշվում է. «Մենք կարծում ենք, որ ժամանակն է նոր խթան հաղորդել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համագործակցությանը։ Այսօր եվրատլանտյան հանրությունը բախվում է հարավից և արևելքից բխող աննախադեպ մարտահրավերների։ Մեր քաղաքացիները պահանջում են, որ մենք հնարավոր ամեն ինչ անենք այդ խնդիրները լուծելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ամրապնդումը կնպաստի Եվրոպայի անվտանգության ապահովմանը։ Այսօր հրամայական է հիբրիդային սպառնալիքներին հակազդումը, այդ թվում՝ տեղեկատվության և հետախուզական տվյալների փոխանակման միջոցով, օպերատիվ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ծովում, ինչպես նաև միգրացիայի հարցերում։ Անհրաժեշտ է համակարգել կիբերանվտանգությունն ու պաշտպանությունը։ Մշակել համաձայնեցված նախագծեր պաշտպանության ոլորտում, օժանդակել պաշտպանական արդյունաբերության և այդ ոլորտում կատարվող հետազոտությունների զարգացումը։ Ամրապնդել պաշտպանության և անվտանգության պոտենցիալը և աջակցել հարավի մեր գործընկերների կայուն զարգացմանը՝ տարբեր ոլորտներում փոխլրացնող նախագծերի օգնությամբ, ինչպես նաև ամրապնդել ծովային պոտենցիալը»։
Historic first ever @NATO-EU joint declaration signed at #NATOSummit | Full text: https://t.co/bYp9MLwcym pic.twitter.com/airyVkE9Ek
— European Commission (@EU_Commission) July 8, 2016




























