Հուլիսի 7-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ներկայացել 30-ամյա Արա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, նշված շենքի մոտ գտնվող ավտոտնակում նորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող 25.25 կգ «AMMONITE 6GV» գրառումով ամոնալով լցված պարկ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: