Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարկ Քրոսը, Դավիթ Հակոբյանն ու Հայկ Փանոյանը San Antonio News-ի փաստագրական ակնարկի հերոսներն են դարձել:

Օսմանյան բանակը Հայոց ցեղասպանության տարիներին 1.5 մլն հայերի է ոչնչացրել: Հայ քրիստոնյաներին դավաճան էին հայտարարել: Նրանց հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին կոտորում էին:

Երեք վերապրածները խոսում են անցյալի հետ հաշտեցման կարեւորության մասին՝ ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար:

«Հարկավոր է խոսել այն մասին, ինչ տեղի է ունենում այսօր»,- ասում է Հակոբյանը:

«Փաստը, որ մենք կանք, հաղթանակ է մեզ համար: Եվ մենք երջանիկ ու հպարտ ենք դրա համար»,- նշում է Փանոյանը: