Տագնապը, որի պատճառով Վաշինգտոնում ԱՄՆ-ի կոնգրեսի շենքերի համալիրը ուրբաթ առավոտյան փակվել էր մոտավորապես 30 րոպեով, չեղյալ է համարվել, հայտնում է  CNN հեռուստաալիքը:

Ավելի վաղ Ռոյթրզ գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնում ոստիկանությունը շրջապատված Կապիտոլիումի տարածքում կին է փնտրում, որը կարող է զինված լինել եւ գուցե գտնվում է շինության նկուղում: 

«Մենք լավ լուր ունենք. Կապիտոլիումի բլրին տագնապը չեղյալ է համարվել», — ասել է հեռուստալրագրողը:

Ավելի վաղ The Hill թերթը, որը մասնագիտանում է կոնգրեսի հարցերով, իր էլեկտրոնային տարբերակում հայտնել էր` վկայակոչելով կոնգրեսական Դեննիս Ռոսսին, որ  «աշխատակիցներից մեկին շինությունում տեսել է զենքը ձեռքին»: Եվս մի օրենսդիր, որի անունը չի նշվում, ճշտել է, որ «զենքը հայտնաբերվել է, երբ մարդն անցել է մետաղորսիչի շրջանակով»: