Նորվեգական քոնսալթինգային Rystad Energy AS ընկերության կանխատեսմամբ, նավթի բարելի արժեքը 100 դոլար նիշը կգերազանցի 2020 թվականից ոչ շուտ, հայտնում է FlashNord-ը:
«Մոտավորապես հինգ տարվա ընթացքում նավթի գները կհասնեն բարելի դիմաց 100 դոլարի: Գուցե բարելի գինը ժամանակ առ ժամանակ բարձր լինի այդ նիշից: Սակայն բարելի դիմաց տարեկան միջին 100 դոլար գին մենք կտեսնենք 2020 թվականից ոչ շուտ», — կարծում է ընկերության վերլուծությունների դեպարտամենտի ղեկավար Պեր Մագնուս Նյուսվեենը:
Էներգակիրների գների եւ պահանջարկի աճը եւս լեռների հետեւում չէ, նշում է փորձագետը:
«Մենք նավթի պահանջարկին վերաբերող շատ հետազոտություններ ենք անցկացրել եւ տեսնում ենք, որ այն կավելանա առաջիկա 30 տարվա ընթացքում ուղեւորատար տրանսպորտի պահանջարկի աճի հետեւանքով, եւ էլեկտրոմոբիլների թվի ավելացումն այստեղ մեծ դեր չի խաղա», — հավելել է Նյուսվեենը:
Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) իրենց հերթին կարծում են, որ շուկայում ՕՊԵԿ-ի մասնաբաժնի կրճատումը նավթի գներին կօգնի 2020-ին հասնել բարելի դիմաց 75 դոլարի:





























