Բրիտանիայի արքայազն Ջորջն այցելել է  Գլոստերշիրում Ֆեյրֆորդի թագավորական ՌՕՈՒ-ի բազայում  Royal International Air Tattoo ավիաշոու, հայտնում է  Hello Magazine-ը: Քեմբրիջի դքսի եւ դքսուհու որդու համար դա առաջին պաշտոնական հայտնությունն է դարձել Միացյալ Թագավորության տարածքում:   

Ամսագիրը նշում է, որ երկու տարեկան Ջորջը չէր կարողանում թաքցնել հիացմունքը` ուսումնասիրելով ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Նա նույնիսկ խնդրել է, որ թույլ տան թռչել, բայց մերժում է ստացել: Արքայազնին ուղեկցել են նրա ծնողները` Ուիլյամը եւ Քեյթը:   

Նշվում է, որ Ջորջի այցն ավիաշոուի այցելուների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել: 

Ջորջն ամենաառաջին անգամ աշխարհիկ միջոցառման է մասնակցել  2014-ի ապրիլին, երբ ներկա է գտնվել Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում թագավորական շրջագայության ընթացքում իր տարեդարձի երեկույթին: Նա նաեւ հայտնվել է Բուքինգեմյան պալատի պատշգամբում: