Նեպարտակ սուպերթայֆունը հասել է Թայվանի ափերին։ Արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնող տեղական կենտրոնի տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, 142-ը վիրավոր են, հայտնում է Focus Taiwan News Channel–ը։

Քամու արագությունը հասել է 240 կմ/ժ–ի։ Այն պոկել է տների տանիքները, տապալել էելկտրալարերի սյուները։ Հորդառատ անձրեւների պատճառով առանձին շրջաններում հեղեղներ են սկսվել, հայտնում է Lenta–ն։
Օդերեւութաբանները հայտնում են, որ հուլիսի 9–ին թայֆունը կհասնի Չինաստանին։