Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ «Ռուսաստանը ո՛չ հակառակորդ է, ո՛չ էլ սպառնալիք»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վարշավա ժամանելուց հետո:
«ՆԱՏՕ-ն ամենեւին չի հավակնում ազդել է Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Եվ Ֆրանսիայի համար Ռուսաստանը հակառակորդ կամ սպառնալիք չէ»,- հայտարարել է Օլանդը:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը քննադատել է Ղրիմում Ռուսաստանի գործողությունները: «Ռուսաստանը գործընկեր է, որը երբեմն պատրաստ է ուժ կիրառել, ինչպես դա տեսանք Ուկրաինայում»,- նշել է Օլանդը՝ հավելելով. «Մենք հանդես եկանք քննադատությամբ Ղրիմի հարցում»:




























