Վենեսուելայի Պորտուգեսա նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետեւանքով 1 ոստիկան է զոհվել, 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է նահանգապետ Ռեյնալդո Կաստանյեդան:

«Տուժածների մի մասին հիվանդանոց ենք տեղափոխել, երեքին այս պահին վիրահատում են»,- հայտարարել է նահանգապետը:

Ըստ Noticias24-ի, Գուանարե քաղաքի ոստիկանության շենքին մոտոցիկլով երկու հանցագործներ են մոտեցել եւ նռնակներ նետել: Կաստանյեդան կատարվածն ահաբեկչություն է որակել եւ հավելել, որ ավելի ուշ ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում հարձակվողներից մեկը սպանվել է: