Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը Ուրեկի սեւծովյան հանգստավայրային քաղաքում 86 մլրդ դոլարով Black Sea Arena համերգասրահ է կառուցել, որը որպես նվեր պետությանն է նվիրելու:

Շենքը կառուցվում էր 2007 թվականից: Համերգասրահը նախատեսված է 10 հազար մարդու համար:

«Համերգասրահը պետությանը նվիրելու արարողությունը կայանալու է շաբաթ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրելու են հիմնադրամի ղեկավար Նիկոլոզ Չխեթիանին եւ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին»,- ասված է հիմնադրամի հայտարարությունում:

Black Sea Arena նախագիծը ստեղծվել է մի քանի նպատակներով. տարածաշրջանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում, տնտեսական եւ ժամանցային ներդրումների զարգացում, ինչպես նաեւ շինարարության ոլորտում համաշխարհային ստանդարտների ներմուծում: