Բրիտանական զինվորական հրահանգիչները մինչեւ 2017 թվականի մարտը 4 հազար ուկրաինացի զինվորականի են մարզելու: Ըստ «Ուկրինֆորմ»-ի, այս մասին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Ուկրաինայի հետ: Մեծ Բրիտանիան մինչեւ 2017 թվականի մարտը 4 հազար ուկրաինացի զինվորականի կմարզի»,- հայտարարել է Հեմոնդը:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացն ապացուցեց, որ Դաշինքի դռները բաց են բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ուկրաինայի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Ուկրաինան դեռեւս շատ բան պետք է անի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը պատրաստ լինելու համար: