Երեւանում բնակարաններից մեկում այսօր՝ հուլիսի 8-ին, հայտնաբերվել է 45-ամյա բնակչի դի: Ինչպես NEWSam-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, բնակչի դին հայտնաբերվել է Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 23 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Փրկարարներին տեղեկացրել են, որ վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ եւ բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի դռան մոտ՝ հատակին, հայտնաբերել 45-ամյա Ա. Մ.-ի դին:





























