Եգիպտական խորհրդարանի արաբական գործերի հանձնաժողովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դիմել Միջազգային քրեական դատարան՝ Իրաքում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդներ Ջորջ Բուշ-կրտսերին եւ Թոնի Բլերին: Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին:

Պատճառն Իրաքում ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին չորեքշաբթի հրապարակված զեկույցն է:

«Այն, ինչին հանգեցրել են այդ իրադարձությունները, պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ու Անվտանգության խորհուրդն անհապաղ դիմեն Միջազգային քրեական դատարան՝ Իրաքի դեմ ագրեսիայի համար բոլոր մեղավորներին որպես ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկելու համար՝ ԱՄՆ նախկին նախագահի եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի գլխավորությամբ»,- ասված է հանձնաժողովի հայտարարությունում:

Մեծ Բրիտանիայի հատուկ հանձնաժողովը չորեքշաբթի հրապարակել է Իրաք ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներխուժման նախապատրաստման ժամանակ կառավարության գործողությունների հետաքննության արդյունքները: Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ լեյբորիստ Թոնի Բլերի կառավարությունը սխալ է գործել՝ ներխուժում նախաձեռնելով: