Ամերիկյան Ջորջիա նահանգում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանի ուղղությամբ, պատասխան կրակի արդյունքում հանցագործը վիրավորվել է: Ոստիկանի եւ հարձակվողի կյանքին վտանգ չի սպառնում, երկուսն էլ հիվանդանոցում են: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Գործակալությունը հստակեցնում է, որ ոստիկանին ուղարկել են դեպքի վայր, որտեղ, հաղորդման համաձայն, ավտովթար է տեղի ունեցել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքը տեղի է ունեցել Դալլասում հրաձգությունից մեկ օր անց:




























