ՆԱՏՕ-ն չգիտի, թե որքան կտեւի արեւելքում դաշինքի առաջնային ռազմական ներկայությունը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Դա կտեւի այնքան, որքան կպահանջվի: Դա է նոր իրականությունը»,- գագաթաժողովի առաջին նիստից հետո լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք դաշինքը պատրաստվում է քննարկել այդ միջոցների չեղարկման հնարավորությունը, նա հայտարարել է. «Ես գուշակություններ չեմ անի»:
Հիշեցնենք, որ ուրբաթ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդները որոշել են Բալթյան երկրներում եւ Լեհաստանում մեկական բազմազգ գումարտակ տեղակայել:




























