Երեւանի Հաղթանակի կամրջից այսօր՝ հուլիսի 8-ին, քաղաքացին նետվելու փորձ է արել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանումէ  ԱԻՆ մամուլի ծառայությունից, քաղաքացու հեռախոսահամարին հետադարձ զանգով պարզվել է, որ նա գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ տաքսի ծառայության ավտոմեքենայում և մոտենում է «Սրբ.Սարգիս» եկեղեցուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 20-ամյա Լ. Գ.-ի ինքնասպանության փորձը և մոտեցրել նրան շտապօգնության ավտոմեքենային: