ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության ձգտել, այն չի կարող եւ չպետք է մեկուսացվի: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Դաշինքը ոչ ոքի համար սպառնալիք չէ եւ նոր «սառը պատերազմ» չի ցանկանում:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության ձգտել»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Մոսկվան «կարեւոր դեր է խաղում Եվրոպայում եւ նրա շուրջն անվտանգության մարտահրավերների լուծման գործում»:





























