Զինյալների կողմից սիրիական Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետեւանքով 20 մարդ է զոհվել, 140 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Գործակալության տեղեկացմամբ, հրթիռակոծության են ենթարկվել համալսարանական հանրակացարանները, որտեղ ներկայում ապաստան են գտել Հալեպ եւ Իդլիբ նահանգների տարբեր շրջաններից ժամանած փախստականները, ինչպես նաեւ ալ-Ֆուրքան եւ ալ-Միդան բնակելի թաղամասերը:

Նշվում է, որ զոհերի թվի մասին տեղեկությունները խիստ նախնական են, եւ նրանց թիվը կարող է աճել: