Պերուի նոր վարչապետ կնշանակվի տեղական գարեջրագործական ընկերության ղեկավար Ֆերնանդո Սավալան:

Reuters-ի փոխանցմամբ, Սավալայի նշանակման մասին հրամանագիրը ստորագրելու է Պերուի նոր նախագահ Պեդրո Կուչինսկին՝ հուլիսի 28-ին պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ֆերնանդո Սավալան վերջին երեք տարիներին ղեկավարել է երկրի խոշորագույն Union de Cervecerias Peruanas Backus y Johnston SAA գարեջրագործարանների ցանցը: Մինչ այդ՝ 2005 թվականից, Ալեխանդրո Տոլեդոյի նախագահության տարիներին Կուչինսկիի կառավարությունում նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի պաշտոնը:

Կուչինսկին հաղթել է հունիսին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով 50.12% ձայն: