Ծխախոտ արտադրող Philip Morris շվեյցարական ընկերությանը չի հաջողվել փոխհատուցում ստանալ Ուրուգվայի իշխանություններից՝ լատինաամերիկյան երկրում հակածխախոտային օրենսդրության խստացման մասին գործով, հայտնում է BBC–ն:

2010-ին ընկերությունը դատի էր տվել Ուրուգվայի իշխանություններին՝ պահանջելով 25 մլն դոլար փոխհատուցում՝ պնդելով, որ ծխելու սահմանափակումների մասին օրենքները լուրջ վնաս են հասցրել իր բիզնեսի զարգացմանը:

Հակածխախոտային օրենքները Ուրուգվայում ընդունվել են 2006-ին: Դրանցով արգելվել է հասարակական վայրերում ծխելը ու սահմանափակվել ծխախոտի գովազդը: Բացի դրանից նոր նորմերը նախատեսում են ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասի մասին տեղեկությունների ավելացում:

Ներդրումային վեճերի կարգավորման հարցերով միջազգային կենտրոնի (ICSID) որոշումով՝ Philip Morris -ը պարտավոր է լինելու կատարել Ուրուգվայի օրենքներով սահմանված պահանջները, նաեւ իշխանություններին 7 մլն դոլար վճարել՝ դատական ծախսերի համար: