Royal Dutch Shell PLC կազմակերպությունը (Նիդերլանդներ-Մեծ Բրիտանիա) փակում է իր ներկայացուցչությունն Ադրբեջանում:, հաղորդում է Turan-ը:

Հարկերի նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ «Shell Business Development Cenrtal Asia B.V.» անունը կրող նավթագազային հսկայի դուստր կառույցը լուծարվել է: Երկու ամսվա ընթացքում ընդունվելու են հայցեր վարկատուներից, ինչից հետո ընկերությունը դուրս կգա շուկայից: Ամենայն հավանականությամբ ընկերությունն ավելի ակտիվ գործունեություն կծավալի Ղազախստանում:

Shell–ին էր պատկանում Ադրբեջանի Կասպյան սեկտորի «Իննամ» հեռանկարային կառույցում նավթի հետախուզման, վերամշակման եւ արդյունահանության մասին PSA–ի հետ կնքած պայմանագրի 5 տոկոսը։

(SOCAR-ին էր պատկանում փաթեթի կեսը, BP-ին՝ ծրագրի օպերատորին՝ մեկ քառորդը, 20%-ը CNPC կորեական կազմակերպությանը), սակայն հետախուզական հորատման անհաջող արդյունքներից հետո 1998 թվականի դեկտեմբերի 1-ին Միլլի Մեջլիսի կողմից հաստատված պայմանագիրն առայժմ կասեցվել է:

Royal Dutch Shell-ը աշխարհում երկրորդ ամենախոշոր նավթային կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հաագայում, ընդհանուր առմամբ ունի 94 հազար աշխատակից աշխարհի 90-ից ավել պետություններում: