ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այժմ գտնվում է քննարկման փուլում, միաժամանակ Դաշինքին նրա միանալու անհրաժեշտության համոզմունքն աճում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցը գտնվում է ներքին քննարկման փուլում: Վաշչիկովսկին նշել է, որ ՆԱՏՕ-ում աճում է Դաշինքին Կիեւի միանալու անհրաժեշտության համոզմունքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





























