ՆԱՏՕ—ի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանել Ռուսաստանի հետ երկխոսության եւ զսպման միասնական քաղաքականությունը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ավարտին, հայտնում է AFP–ն։

Նրա խոսքով՝ հիմնական ուղերձն այն է, որ դաշինքը միասնական է, եթե բոլորը միասին են։ Հարցին, թե համաձայն է նա արդյոք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը սպառնալիք չէ, այլ գործընկեր, Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ–ն հիմա բոլորովին նոր իրավիճակում է։ «Մենք ՆԱՏՕ–ի որեւէ դաշնակցի հասցեին Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չենք տեսնում։ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ, բայց միաժամանակ մենք սառը պատերազմի վիճակում չենք»,– ասել է նա։