Իտալիան պատրաստ է ՆԱՏՕ–ի 4 գումարտակների կազմում մինչեւ 150 զինծառայողի ընդգրկել, որոնք կտեղակայվեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Այս մասին հայտնում է Il Sole 24 Ore պարբերականը՝ վկայակոչելով Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիին, որը ելույթ է ունեցել Վարշավայում դաշինքի գագաթնաժողովում։

Պարբերականի փոխանցմամբ՝ վարչապետ Մատտեո Ռենցին լիագումար նիստում հայտնել է, որ պատրաստ է մինչեւ 150 իտալացի զինծառայողի ուղարկել Ռուսաստանի հետ արեւելյան սահման։

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը որոշում է կայացվել աննախադեպ կերպով ուժեղացնել դաշինքի արեւելյան թեւի անվտանգությունը։ ՆԱՏՕ–ն մտադիր է արդեն 2017-ին Բալթյան երկրներում եւ Լեհաստանում 4 բազմազգ գումարտակ տեղակայել։