Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է օնլայն խնդրագիրը, որը կոչ է անում կրկնակի հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից դուրս գալու հարցով։ Խնդրագրի տակ ավելի քան 4 մլն մարդ էր ստորագրել։
ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետն ու կառավարությունը հստակ հասկացնել են տվել, որ նման հանրաքվեներ են անցկացվում մեկ սերնդում մեկ անգամ։ «Ինչպես ասել է վարչապետը, որոշումները պետք է կատարել։ Մենք պետք է պատրաստենք ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը։ Կառավարությունը ձգտում է բանակցություններում լավագույն արդյունքն ապահովել բրիտանացի ժողովրդի համար»,– փոխանցում է Reuters–ը։




























