ՆԱՏՕ-ն Միջերկրական ծովում սկում է նոր բազմանշանակակետ «Ծովային պահապան» գործողությունը: Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա նաեւ հայտնել է, որ Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման մասին որոշումը աշնանն է կայացվելու: «Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի ռազմական պլանավորման հարցերով փորձագետները նախապատրաստեն իրենց ռեկոմենդացիաները Սեւ ծովի տարածաշրջանում ծովային ու օդային ներկայության ընդլայման հարցով: Ներկայացված ռեկոմենդացիաների հիման վրա մենք այս աշնանը որոշում կկայացնենք »,- հայտարարել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: