ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում այսօր՝ հուլիսի 9-ին, մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում  կայացած հանդիպմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ:  Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով: