Ամերիկյան Հյուսթոնում ոստիկանները մի սեւամորթ տղամարդու են սպանել, քանի որ նա հրաժարվել է զենքը վայր դնել, հայտնում է Reuters–ը: Նշում են, որ ոստիկանները խնդրել են, որ իրենց վրա զենք պարզած տղամարդը զենքը գետնին դնի, բայց նա հրաժարվել է:

Մինչ այդ ամերիկյան Դալլասում ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների դեմ բողոքի ակցիայի հետեւանքով անկարգություններ էին սկսվել, որոնց ընթացքում հինգ ոստիկան է սպանվել: