ՆԱՏՕ-ն չի համագործակցի Ռուսաստանի հետ քանի դեռ Մոսկվան չկատարի Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին:

Նա նորից հայտնել է, որ դաշնակիցներն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, շեշտելով երկրում քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը: «ՆԱՏՕ-ն ավելացնում է իր աջակցությունը Ուկրաինային»,- հավելել է Օբաման: