Աբխազիայում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ հանրաքվեն:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 33 ընտրատարածքների 151 տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է ժամը 7-ին: «Ընտրատեղամասերը կփակվեն Մոսկվայի ժամանակով 20:00-ին»,- ասել է ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուան:
Նախօրեին ընդդիմադիր ուժերի բլոկը, որի նախաձեռնությամբ էլ անցկացվում է հանրաքվեն, հանրապետության քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել քվեարկությանը՝ նախկինի պես պահանջելով այն հետաձգել մինչեւ աշուն:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան իր հերթին դիմել է քաղաքական ուժերին՝ կոչ անելով «հնարավորություն ընձեռել արժանապատիվ հանրաքվե անցկացնել եւ այն չվերածել փողոցային անկարգությունների եւ ցույցերի»:




























