Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը նրանց թույլ է տվել ապացուցել, որ դաստիարակությունը չի ազդում սննդի մեջ համային նախընտրությունների ձեւավորման վրա: Հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են American Journal of Clinical Nutrition-ի էջերում:
Գիտնականների խոսքով, տարիքի հետ համային սովորույթները կարող են փոխվել: Մասնագետները պատմել են, որ իրենք վերլուծել են 18-ից 19 տարեկան 2 865 երկվորյակի համային նախընտրությունները: Հետազոտության մասնակիցներին առաջարկվել է պատասխանել հարցաթերթիկի հարցերին եւ մատնանշել, թե ինչ սնունդ է ամենից ավելի դուր գալիս իրենց:
Մթերքները պայմանականորեն բաժանվել են վեց կարգի` մրգեր, բանջարեղեն, միս/ձուկ, կաթնամթերքներ, խմորե մթերքներ եւ նախուտեստներ:
Ստացված տվյալների վերլուծությունն ապացուցել է, որ 18 տարեկան հասակում մարդկանց մոտ սննդի հարցում սեփական ճաշակն է ձեւավորվել: Այն կախված չէ նրանից, թե նրանք ինչ սնունդ են օգտագործել վաղ մանկությունում եւ պատանեկան տարիքում: Մասնագետները նշում են, որ ավելի վաղ տարիքում ծնողներն են երեխաների համար սնունդ ընտրում, բայց տարիների հետ մարդու մոտ սննդի հարցում սեփական ճաշակն է ձեւավորվում:
Գիտնականները պատմել են, որ զարմացած են իրենց կողմից հարցման ենթարկված տարիքային խմբում մարդկանց սննդային նախընտրությունների վրա ընտանիքի նվազագույն ազդեցությունից:
Այդ փորձարկման ընթացքում մասնագետները նաեւ վերլուծել են, թե մթերքներին նախապատվություն տալու հարցում ինչպես են ազդում գեները: Պարզվել է, որ 18-ամյա տարիքում համային նախապատվությունների վրա առկա է գենային ազդեցություն, բայց այն եւս չափավոր է դրսեւորվում, հայտնում է Informing-ը:



























