Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում կբավարարեն ՌԴ նախագահին կից երեխայի իրավունքների հարցերով լիազորված Պավել Աստախովի հրաժարականի խնդրանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Համարվում է, որ արձակուրդից վերադառնալուց հետո կբավարարվի հրաժարականի նրա պահանջը», — հայտնել է Պեսկովը:

Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս չկան թեկնածություններ, որոնք հաստատվեին նրա պաշտոնում: 

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ առայժմ չգիտե, թե արդյոք պետության ղեկավարը ստորագրել է Աստախովի հրաժարականի հրամանագիրը: 

Սակայն ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Աստախովը հուլիսի 11-ին արձակուրդից հետո աշխատանքի է դուրս եկել: