Ճարտարապետի մասնագիտությունը մտել է ինքնասպանության ամենամեծ հակում ունեցող մարդկանց շրջանում ամենից մեծ ժողովրդականություն վայելող մասնագիտությունների ցուցակի մեջ: Հետազոտությունը, որն անցկացվել է հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի կողմից, ցույց է տվել, որ ճարտարապետները եւ ինժեներներն առավել հակված են ինքնասպանության, քան այլ մասնագիտությունների ներկայացուցիչները: 

Վտանգավորության աստիճանի վրա ազդել են հետեւյալ գործոնները. կրթվածության ցածր մակարդակը, բուժական ծառայությունների անհասանելիությունը եւ աշխատանքի սթրեսային պայմանները: 

Վերլուծելով ինքնասպանության 12 000 դեպք, որոնք 2012 թվականից ի վեր տեղի են ունեցել ամերիկյան 17 նահանգում եւ մասնագիտական խմբերը բաժանելով ըստ սեռի, գիտնականները պարզել են, որ ինքնասպանությունների մակարդակն առավել բարձր է գյուղատնտեսության եւ ձկնորսության մեջ (100 000 մարդուն` 84,5), շինարարության մեջ`  (53,3), տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման մեջ (47,9):

Ճարտարապետները եւ ինժեներները հիգերորդ տեղում են հայտնվել (32,2 դեպք 100 000 մարդու համար): Արժե նշել, որ մի կետով պակաս է թիկնապահի մասնագիտությունը (30,5 դեպք 100 000 մարդու համար), գրում է Life-ը: