Տիբեթի ինքնավար շրջանի վարչական կենտրոն Լհասան հայտ կներկայացնի հին քաղաքի համար համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող քաղաքի կարգավիճակ ստանալու:   

Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղարի խոսքով, Լհասայի պատմությունն ավելի քան 4000 տարեկան է, այդ պատճառով քաղաքը լի է հայտնի պատմական վայրերով: Լհասան իր մեջ ներառում է տիբեթյան մշակույթի ամբողջ էությունը, հայտնում է Սինհուան: Պաշտոնյան նշել է, որ Լհասան շատ աշխույժ  եւ միաժամանակ հին քաղաք է. այդ փողոցներն ու շենքերը պատմական շատ իրադարձությունների ականատեսն են եղել: 

Հին քաղաքի պահպանման համար ՉԺՀ-ի իշխանությունները ավելի քան 1,5 մլրդ յուան են հատկացրել: Պահպանվող օբյեկտի կարգավիճակ է ստացել յոթ փողոց եւ 56 շինություն: Ընդհանուր առմամբ տիբեթյան մայրաքաղաքում մշակութային ժառանգության 76 օբյեկտ կա, 292 տաճար, պալատ եւ  պետության կողմից պահպանվող այլ շինություններ: Որոշ օբյեկտներ, այդ թվում նաեւ` դալայ-լամաների Պոտալա պալատը, որը 1300 տարեկան է, համաշխարհային ժառանգության մաս է համարվում: