Չեխ գիտնականները հետաքրքիր հետազոտություն են կատարել՝ պարզելով, որ հակապատկերների ձգողականության տեսությունը ճիշտ է, եթե խոսքը վերաբերում է հարաբերություններին, սակայն միայն այն դեպքում, եթե մարդը միայնակ է: Իսկ ահա զուգընկեր ունեցողները, հակառակը, իրենց նմանին են փնտրում:

Պրահայի Կառլովի համալսարանի գիտնականներն ուսանողներին ցուցադրել են տղամարդու եւ կնոջ լուսանկարներ ու խնդրել գնահատել նրանց գրավչությունը:

Informing-ի փոխանցմամբ՝ փորձից առաջ լուսանկարները հատուկ մշակվել են, որպեսզի կամավորների հետ նմանություն ունենան: Արդյունքում այն ուսանողները, որոնք զուգընկեր չեն ունեցել, առավել հրապուրիչ են համարել իրենց հետ նմանություն չունեցողին: Իսկ նրանք, ում սիրտը զբաղված է եղել, հակառակը, ընտրել են իրենց նմանին:

Մասնագետների կարծիքով՝ ամեն ինչ թաքնված է գլխուղեղում: Եթե մարդը զուգընկեր ունի, ապա նրա ուղեղը խոչընդոտում է այլընտրանքային տարբերակների ընտրությանը: