Աշխարհում առաջին լողացող կաթնային ֆերման կկառուցվի Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում։ Ֆերմայում 60 կով կաթնամթերք կարտադրի քաղաքի համար՝ օգնելով նվազեցնել կոմերցիոն կաթնային կենդանաբուծության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հայտնում է Kedem–ը։
Ամեն կովի կհատկացվի 50 քառ/մ տարածք, ինչն ավելի մեծ է, քան ցամաքային ֆերմաններում։ Կովերի սնունդը կաճեցվի տեղում։ Շինարարությունը պետք է ավարտվի 2016-ի դեկտեմբերին։ Ֆերման կլինի Ռոտերդամ նավահանգստում։
Մասնագետները հատուկ էքսկուրսիաներ կկազմակերպեն ուսանողների եւ երեխաների համար։ Այդ փորձը նաեւ կօգնի հասկանալ, թե քաղաքներն ինչքանով կարող են ինքնաբավ լինել ապագայում։





























