Կահիրեի եգիպտական թանգարանի նմուշների մեջ հայտնվել են պապիրուսներ, որոնք պատմում են Գիզայում Մեծ բուրգը կառուցած բանվորների կյանքի մասին։ Եգիպտոսի հնագիտությունների հարցերով նախարար Խալեդ Էլ Աննիի խոսքով՝ 2013-ին հայտնաբերած նմուշները Եգիպտոսում երբեւէ գտած ամենահին գտածոներն են, հայտնում է Associated Press–ը։
Ենթադրաբար պապիրուսները պատրաստվել են 4.5 հազար տարի առաջ՝ Եգիպտոսի Հնագույն թագավորության 4-րդ դինաստիայի երկրորդ փարավոն Քեոփսի օրոք, որի հրամանով կառուցվել է եգիպտական խոշորագույն բուրգը։
Կահիրեի թանգարանի տնօրենը պատմել է, որ պապիրուսները նկարագրում են բուրգը կառուցող բանվորների առօրյան, որոնք Կարմիր ծովից շինանյութ էին բերում Գիզա։
Այս պահին թանգարանում ցուցադրված են հայտնաբերված բոլոր 30 պապիրուսները։
Քեոփսի բուրգը կառուցվել է մ.թ.ա 3-րդ հազարամյակի կեսերին։ Այն մեզ հասած միակ պահպանված «Աշխարհի 7 հրաշալիքներից» է։





























