Բաֆալոյի համալսարանի (Նյու Յորք) գիտնականների վերջերս կատարած հետազոտության համաձայն, համալսարան ընդունվածների հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշները (ՀՏԽԱ) ուսումնառության առաջին տարում կարող են զգալիորեն փոխվել: Հետազոտությունը հրապարակվել է Psychological Trauma: Theory, Research and Policy ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցեր են տվել 649 առաջին կուրսեցու եւ տեղեկությունների վերլուծության արդյունքում նրանց երեք խմբի են բաժանել, կախված ախտանիշների արտահայտվածության աստիճանից: Առաջին կուրսում սովորելու հետագա ամբողջ ընթացքում գիտնականները բազմիցս հարցեր են տվել ուսանողներին եւ նրանց զգալի անցում են արձանագրել այլ կարգեր, ընդ որում նրանց ախտանիշների փոփոխությունները սկսվել են հենց առաջին կուրսից:
Հետազոտության ընթացքում գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ ամենից հաճախ ՀՏԽԱ-ով ուսանողների հոգեկան վիճակը վերականգնվել է ուսումնառության առաջին տարում, առանց որեւէ օգնության, սակայն նշում են, որ ալկոհոլի օգտագործումը կարող է միայն վատացնել ՀՏԽԱ-ով առաջին կուրսեցիների վիճակը, հայտնում է Gazeta-ն:





























