Nintendo ընկերության բջջային սուպերհիթը հակասում է իսլամի նորմերին: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում  ասել է Ալ-Ազհար հնագույն հոգեւոր համալսարանի ղեկավարի տեղակալ Աբաս Շումանը՝ փոխանցում է Life-ը:

Նա իր տեսակետը բացատրել է նրանով, որ Pokemon GO-ն կարող է բացասաբար ազդել մարդու եւ նրա շրջապատի բանականության վրա: Այսպիսով, Pokemon GO-ին հակվածությունը կարելի է համեմատել սպիրտային խմիչքի հետ:

Հիշեցնենք, որ նախկինում Life-ն արդեն գրել է մզկիթի իմամի մասին, որը վիրտուալ հրեշին ընդունել է որպես ջին եւ սկսել Ղուրան կարդալ։